2025-02-17 18:42
Լրատվական գործակալություններ
Անկարայում կեղծված ալկոհոլից 54 մարդ է մահացել
Անկարայում խմիչքից մահացածների թիվը հասել է 54-ի, 40 մարդ էլ քաղաքի հիվանդանոցներում վերակենդանացման բաժանմունքներում է, հայտնում է CNN Türk-ը։
Փետրվարի սկզբին Անկարայի նահանգի նահանգապետ Վասիփ Շահինը հայտնել էր, որ մայրաքաղաքի շրջանում ոգելից խմիչից մահաբեր վախճանով 33 դեպք է գրանցվել:
Անկարայի գլխավոր դատախազությունը շարունակում է կեղծված ալկոհոլի պատճառով մարդկանց մահվան և վաճառքի շուրջ հետաքննությունը։ Գործում ներառվել են դատաբժշկական բժշկության ինստիտուտի լրացուցիչ թունաբանական եզրակացությունները։ Ընդհանուր առմամբ, մինչ օրս նախաքննության շրջանակում ձերբակալվել է 28 անձ, որոնցից 25-ը նախաքննության ընթացքում դատական հսկողության ներքո ազատ է արձակվել։
News.am