2025-02-19 10:16
Լրատվական գործակալություններ
Ֆրանսիայի ԱԳՆ․ Ռուբիոն ՌԴ-ի հետ բանակցությունների մասին խոսել է եվրոպական երկրների ներկայացուցիչների հետ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի արտգործնախարարներին և ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավարին է ներկայացրել Էր Ռիադում Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների բովանդակությունը, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը՝ հղում անելով Ֆրանսիայի ԱԳՆ-ին։
Եվրոպական երկրները մտահոգված են, որ Թրամփի վարչակազմը չի ցանկանում իրենց ներառել Ռուսաստանի հետ Ուկրաինայում պատերազմին վերջ տալու բանակցություններում, հայտնում է BBC-ն։
Ընդսմին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Պուտինի հետ զրուցելու պատրաստակամություն է հայտնել։
Նա հայտարարել է նաև, որ Ֆրանսիան մտադիր չէ իր զորքերը ուղարկել Ուկրաինա։
News.am