2025-02-20 09:35
Լրատվական գործակալություններ
Սա պետության լուծարում է․ Արսեն Բաբայանը՝ Նիկոլ Փաշինյանի նոր որոշման մասին
Իրավապաշտպան Արսեն Բաբայանն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե անհրաժեշտ է փոխել երկրի սահմանադրությունը։
«Արդեն պարզ է Նիկոլ Փաշինյանի ուղերձի հիմնական ասելիքը․
Անկախության հռչակագրին գալիս է փոխարինելու իրենց թիմի կողմից գրված ինչ–որ փաստաթուղթ։ Սա գոյություն ունեցող պետության, Հայաստանի երրորդ Հանրապետության, լուծարումն է ու նոր, ՔՊ–ի պատկերացումներով պետության ստեղծումը»,- այս առնչությամբ գրել է Բաբայանը՝ սոցցանցի իր էջում։
Aysor.am