2025-02-20 16:23
Լրատվական գործակալություններ
ՀՌԳ-ի սկզբից ի վեր առաջին անգամ ԱՄՆ-ը ՄԱԿ-ի հակառուսական բանաձևի համահեղինակ չի դարձել
Հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր առաջին անգամ Ուկրաինայի վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հակառուսական բանաձևի նախագծի համահեղինակ չի դարձել ԱՄՆ-ն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Փետրվարի 24-ի (հատուկ ռազմական գործողության մեկնարկի օրը – խմբ.) առթիվ պատրաստված բանաձևի նախագծով Ռուսաստանից պահանջվում է «անհապաղ, ամբողջությամբ և անվերապահորեն դուրս բերել իր բոլոր զինված ուժերը Ուկրաինայի տարածքից»:
Բանաձևի հեղինակներն են Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Կանադան, Շվեյցարիան, Լեհաստանը և Բալթյան երկրները:
Sputnik Արմենիա