2025-02-21 09:34
Լրատվական գործակալություններ
Ձյան պատճառով դպրոցներում դասերը հետաձգվում են
Հաշվի առնելով եղանակային պայմանները և նաև վաղը սպասվող տեղումները՝ դպրոցներում վաղը դասերը հետաձգվում են՝ կիսամյակի ընթացքում լրացնելու պայմանով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նշենք, որ այսօր տեղացած առատ ձյունը կոլապս էր առաջացրել մայրաքաղաքում, ստեղծելով դժվարություններ երթևեկությունում:
News.am