2025-02-21 09:42
Լրատվական գործակալություններ
ՌԴ դեսպանատուն․ Դեսպան Կոպիրկինի և վարորդի առողջությանը վտանգ չի սպառնում
Հայաստանում Ռուսաստանի դեսպանի ավտոմեքենան հայտնվել է ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ Երևանում եղանակային բարդ պայմանների պատճառով, հայտնում են Հայաստանում ՌԴ դեսպանատնից։
«ՌԴ դեսպան Ս. Պ. Կոպիրկինը և վարորդը թեթև վնասվածքներ են ստացել: Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։ Նրանց առողջությանը վտանգ չի սպառնում»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում ճանապարհի մերկասառույցի պատճառով վթարի է ենթարկվել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի ծառայողական ավտոմեքենան։
Sputnik Արմենիա