2025-02-21 12:23
Լրատվական գործակալություններ
Ռուբիո․ ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ պատժամիջոցների վերացման հարցը չի քննարկել
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատժամիջոցների վերացման հարցը Ռուսաստանի հետ դեռ չի քննարկել։
«Եվրոպացիներն ու ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իրենց փաթեթն ունեն։ Եթե նույնիսկ մենք չեղարկենք մեր բոլոր պատժամիջոցները, իսկ դա չի քննարկվել, եվրոպացիները պետք է հանեն [իրենց] պատժամիջոցները, որպեսզի ամեն ինչ հնարավոր լինի, եվրոպացիները նույնպես պետք է հանեն պատժամիջոցները։ Այնպես որ, ինչ-որ պահի նրանց բոլորի հետ պետք է խորհրդակցել, բայց մենք դեռ այդ փուլում չենք»,- ասել է նա լրագրող Քեթրին Հերիջի հետ հարցազրույցում, որը հրապարակվել է նրա X-ի էջում։
News.am