2025-02-21 18:00
Լրատվական գործակալություններ
ՀՀ փոխվարչապետ Գրիգորյանը Մոսկվայում մասնակցում է ԵՏՀ նիստին
ՀՀ փխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նիստի օրակարգում ընդգրկված են շուրջ երեք տասնյակ հարցեր:
Նշենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախորդ նիստը տեղի է ունեցել 2025 թ․ հունվարի 22-ին։ Դրան մասնակցել են ԵԱՏՄ երկրների փոխվարչապետները։
Sputnik Արմենիա