2025-02-21 19:44
Լրատվական գործակալություններ
Պուտին․ «Օրեշնիկ» և «Ավանգարդ» հրթիռային համակարգերը նոր նյութերի ստեղծման աշխատանքների արդյունք են
«Օրեշնիկ» և «Ավանգարդ» հրթիռային համակարգերը նոր նյութերի ստեղծման ուղղությամբ գիտնականների աշխատանքի արդյունքն են, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ողջ աշխարհը խոսում է «Օրեշնիկի» մասին։ Մարտագլխիկների վրա ջերմաստիճանը հավասար է Արեգակի մակերեսի ջերմաստիճանին»,- ուրբաթ ասել է Պուտինն «Ապագա տեխնոլոգիաների ֆորումի» լիագումար նիստի ժամանակ, փոխանցում է Интерфакс-ը։
Սա նոր նյութերի վրա աշխատանքի արդյունք է։ 80-ականներից մենք մշակում ենք սահող թռչող բլոկի համակարգեր, այն անվանել ենք «Ավանգարդ»: Այնտեղ ջերմաստիճանները մի փոքր ավելի ցածր են, քան Արեգակի մակերեսին», - ասել է նախագահը:
Պուտինը նշել է, որ 1980-ականներին նման համակարգեր պատրաստելն ուղղակի անհնար էր, քանի որ դրանց համար համապատասխան նյութեր չկային։
News.am