2025-02-24 14:28
Լրատվական գործակալություններ
Պայթյուն է որոտացել Մարսելում ՌԴ հյուպատոսարանի մոտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մարսելում ՌԴ հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։
Միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան, պայթյունի փաստը հաստատել է գլխավոր հյուպատոս Ստանիսլավ Օրանսկին։
Նա ասել է, որ դեպքի վայրում աշխատում են հրշեջ ծառայություններն ու իրավապահները։
Ավելի վաղ ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել էր, որ Կիևը բանակցությունները խաթարելու նպատակով կարող է մի շարք ահաբեկչություններ կազմակերպել Եվրոպայում ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ։
Sputnik Արմենիա