Ուկրաինայի վերաբերյալ հակառուսական բանաձևը ՄԱԿ-ում. ինչպե՞ս են քվեարկել ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Ուկրաինայի վերաբերյալ հակառուսական բանաձև է ընդունել:
Կողմ է քվեարկել 93 երկիր, դեմ՝ 18 (դրանց թվում՝ ԱՄՆ), 65 երկիր (ներառյալ Հայաստանը) ձեռնպահ են մնացել։
Ադրբեջանը չի մասնակցել:
Բանաձևը դեէսկալացիայի, ռազմական գործողությունների արագ դադարեցման և Ուկրաինայի դեմ պատերազմի խաղաղ հանգուցալուծմանը կոչ է անում, պատերազմի, որը նշանավորվում է հսկայական ավերածություններով և մարդկային տառապանքներով, ներառյալ՝ խաղաղ բնակչության շրջանում՝ ըստ ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի:
Բանաձևը հիշեցնում է «Ուկրաինայի դեմ ագրեսիային ի պատասխան ընդունված իր համապատասխան բանաձևերի լիարժեք կատարման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության պահանջին, որ նա անհապաղ, ամբողջությամբ և անվերապահորեն դուրս բերի իր բոլոր զինված ուժերը Ուկրաինայի տարածքից իր միջազգայնորեն ճանաչված սահմաններից, և պահանջը, որ ՌԴ-ն անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունները Ուկրաինայի դեմ, մասնավորապես՝ ցանկացած հարձակում քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների վրա»:
News.am