2025-02-25 10:52
Լրատվական գործակալություններ
ՓԱՇԻՆՅԱՆԸ ԹԻՄԱԿԻՑՆԵՐԻՆ ՀԱՅՏՆԵԼ Է՝ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ Է ՊԵՏԱԿԱՆ ՍԻՄՎՈԼՆԵՐԸ
«Հրապարակը» գրում է․ «Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանն իր «գաղափարախոսական ուղերձները» ներկայացրել է նաև ՔՊ փակ նիստերում, ասելով՝ նոր ժամանակները նոր գաղափարախոսություն են պահանջում, և ինքը դիտարկում է ոչ միայն Սահմանադրության, այլև հիմնի, դրոշի, պետական այլ սիմվոլների վերանայում։
Հարցրել են՝ Սահմանադրությունը փոխում ենք Ալիևի՞ պահանջով, ասել է՝ Ադրբեջանի խնդրահարույց պահանջները «խաղաղության պայմանագրի» կնքումով կվերանան, ինքը հիմա նոր՝ իրական Հայաստանի մոդելն է զարգացնում, և անգամ ակնարկել է, որ սրանով «չորրորդ հանրապետության» հիմքերն է դնում։
Ի դեպ, նման բան ասել էր նաև Հանրային ռադիոյին տված հարցազրույցում, հարցին, թե նոր Սահմանադրություն առաջարկում է նոր՝ չորրորդ հանրապետությա՞ն համար, ասել էր. «Դա գաղափարներից մեկն է»: