ԱԳ փոխնախարար․ Հայ գերիների հարցում ԵՄ միջնորդության ձևաչափը չի աշխատում

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստին անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիներին՝ նշելով, որ Եվրոպական միության միջնորդական ձևաչափն այժմ չի աշխատում:

«Մեր գերիները շարունակում են մնալ այնտեղ, սա խայտառակ գործընթաց է Բաքվի համար՝ ցանկացած նորմալ իրավական, դատական տեսանկյունից։ Մենք խնդրում ենք մեր բոլոր գործընկերներին մասնակցել այն ջանքերին, որոնք մենք գործադրում ենք հանուն խաղաղության։ Մենք շնորհակալ ենք Եվրամիությանը, բայց ԵՄ միջնորդության ձևաչափն այժմ չի աշխատում», — ասել է նա։

Alpha News