ՄՕԿ-ը կոչ է արել ռուսներին թույլ տալ մասնակցել 2026 թ-ի խաղերի ընտրական փուլին

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) ձմեռային մարզաձևերի միջազգային ֆեդերացիաներին կոչ է արել ռուս և բելառուս մարզիկներին թույլ տալ մասնակցել 2026 թվականի օլիմպիական խաղերի որակավորման մրցումներին: Այս մասին հայտնում է SVT-ն։

«Նրանք չեն ասում` այդպես արեք, այլապես մեզնից ոչ մի ֆինանսավորում չեք ստանա։ Բայց նրանք միանգամայն հստակ ասում են, որ ուզում են այնպիսի լուծում գտնել, որը չեզոք մարզիկներին թույլ կտա մասնակցել ձմեռային օլիմպիական խաղերին: Նրանք իսկապես ցանկանում են հասնել դրան և հուսով են, որ մենք շուտով չեզոք մարզիկներին թույլ կտանք մասնակցել հաջորդ մրցաշրջանի որակավորմանը»,-ասել են IBU-ում։

ՄՕԿ-ում կարծում են, որ 2024 թվականի Փարիզի ամառային օլիմպիադան, որին չեզոք կարգավիճակով 15 ռուսաստանցի է մասնակցել, հաջող նախադեպ է դարձել։ Նմանատիպ սխեմա պատրաստվում են իրականացնել նաև 2026 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում, սակայն դրա համար ֆեդերացիաները պետք է ռուս և բելառուս մարզիկներին որակավորվելու հնարավորություն տան։

Բիաթլոնիստների միջազգային միությունը (IBU) և լեռնադահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիան (FIS) Ուկրաինայում տիրող իրավիճակի ֆոնին 2022 թվականին ռուս և բելառուս մարզիկներին հեռացրել էին միջազգային մրցումներից մինչև հետագա ծանուցում։

Sputnik Արմենիա