2025-02-28 08:52
Լրատվական գործակալություններ
Թրամփը երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ժամկետը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ մի շարք պատժամիջոցների ժամկետը։ Ինչպես հայտնում է Սպիտակ տունը, որոշումը կապված է Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ։
Խոսքը վերաբերում է այն սահմանափակումներին, որոնք Վաշինգտոնը սահմանել է 2022, 2018 և 2014 թվականներին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ այդ բոլոր սահմանափակող միջոցները պետք է ուժի մեջ մնան 2025 թվականի մարտի 6-ից հետո:
Մոսկվան Արևմուտքի սահմանափակումներն անօրինական է համարում և պահանջում է չեղարկել դրանք։
Sputnik Արմենիա