2025-02-28 09:03
Լրատվական գործակալություններ
Մահացել է շախմատի աշխարհի 10-րդ չեմպիոն Բորիս Սպասկին
88 տարեկանում մահացել է շախմատի աշխարհի 10-րդ չեմպիոն Բորիս Սպասկին, հաղորդում է tass.ru-ն։
1966 թվականին Բորիս Սպասին շախմատային թագի համար մրցամարտում պարտվել էր Տիգրան Պետրոսյանին։ Երեք տարի անց նա հասել էր ռևանշի և դարձել աշխարհի չեմպիոն։
1972 թվականին Սպասկին չեմպիոնական մրցամարտում պարտվել էր ամերիկացի Ռոբերտ Ֆիշերին։
Սպասկին ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն է, Համաշխարհային օլիմպիադայի 10-ակի չեմպիոն։
News.am