Ադրբեջանի տգեղ տրամաբանությունը. Հայաստանը պետք է ողջունի ԼՂ-ի ղեկավարների դատավարություն

Ի պատասխան Բաքվում պահվող հայ բանտարկյալների իրավունքների ապահովման արդարացի պահանջների՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն կասկածելի բովանդակության տիրադ է սկսել։

Ադրբեջանի ԱԳՆ-ն իր մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեի միջոցով հայտարարել է, որ «մերժում է Հայաստանի պնդումները ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվողների դատավարության վերաբերյալ»։

Բազմաբնույթ հայտարարության մեջ, որն իմաստ չունի մանրամասն մեջբերել, նշվում է «նման գործընթաց վարելու՝ Ադրբեջանի իրավունքի մասին»։

«Ադրբեջանում բանտարկյալների նկատմամբ բռնությունների մասին մեղադրանքները անկախ հետաքննության են ենթարկվել և կեղծ են: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները պարբերաբար այցելում էին կալանավորներին, նրանց հեռախոսային և տեսահաղորդակցություն էին ապահովում ընտանիքի անդամների հետ, իսկ վերջին նման հանդիպումը կազմակերպվել էր փետրվարին»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան։ Որպես հատկապես «մարդկային ժեստ» նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ավելի քան 10000 զինծառայողների «թույլատրվել է լքել ադրբեջանական տարածքները»։

Սովորության համաձայն հայկական կողմին մեղադրելով՝ Հաջիզադեն հայտարարել է, որ «մեղադրյալներին պատասխանատվության ենթարկելն արդարադատության խնդիր է, որը չի կարող արատավորվել քաղաքական շահարկումներով»։

«Նույնիսկ այսօր Հայաստանը պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվողների դատավարությունը ողջունելու փոխարեն դատավարությունն անվանում է «բեմականացված»։ Սա ցույց է տալիս նրա ոչ պատրաստակամ լինելը բուժելու տասնամյակների ագրեսիայի պատճառած վերքերը և առերեսվելու ճշմարտության հետ, որը կարող է բացահայտվել այդ գործընթացում», - լկտիաբար հայտարարեց Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։

News.am