Աբխազիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Աբխազիայում սկսել են գործել նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընտրատեղամասերը, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։

Ընտրողների համար գործում է Աբխազիայի 152 ընտրատեղամաս, ևս երկուսը Ռուսաստանում՝ Մոսկվայում և Չերկեսկում: Ընտրողների հիմնական ցուցակում ընդգրկվել է 134 հազար մարդ։

Ընտրությունների երկրորդ փուլին մասնակցում է հայտնի քաղաքական գործիչ և առաջին փուլի հաղթող Բադրա Գունբան, ինչպես նաև ընդդիմադիր Ադգուր Արձինբան։ Փետրվարի 15-ին կայացած առաջին փուլում Գունբան ստացել է ձայների 46,38, իսկ Արձինբան՝ 36,92 տոկոսը։

Երկրորդ փուլում կհաղթի այն թեկնածուն, որը կհավաքի ձայների մեծամասնությունը, և այն պետք է գերազանցի մրցակցի ձայների և «բոլոր թեկնածուների դեմ» տրված ձայների հանրագումարը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունները ճանաչում է կայացած, եթե դրանց մասնակցում է ընտրացուցակներում ընդգրկված Աբխազիայի քաղաքացիների մեկ քառորդից ավելին։

Եթե ​​թեկնածուներից ոչ մեկը երկրորդ փուլում չընտրվի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կնշանակի կրկնակի ընտրությունների օր։

News.am