2025-03-03 13:05
Լրատվական գործակալություններ
Տնտեսվարողները բողոքի ակցիա են անում կառավարության դիմաց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Շրջանառության հարկ վճարող տնտեսվարողներն այսօր՝ մարտի 3-ին, կրկին հավաքվել են և բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց: Նրանք բողոքում են, որ շրջանառության հարկը հունվարի 1-ից բարձրացել է 5 տոկոսից դառնալով 10 տոկոս:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ նրանց ընդունել էր ԵԿ փոխնախագահ Վրեժ Մխիթարյանը: Դրանից հետո կառավարությունը փոփխություն կատարեց և հարկային բեռի ավելացում ենթադրող որոշումը հետաձգեց 6 ամսով:
News.am