2025-03-05 08:43
Լրատվական գործակալություններ
Մանե Թանդիլյանը չի ընդունել իրեն այցելած Անահիտ Մանասյանին
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը հրաժարվել է հանդիպել հացադուլի մասնակիցներին այցելած ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ, գրում են լրատվամիջոցները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՄԻՊ Անահիտ Մանասյանը մարտի 4-ին այցելել է Ազատության հրապարակում հացադուլ իրականացնող անձանց։ Պաշտպանը հետաքրքրվել է նրանց առողջական վիճակով, բժշկական օգնության և սպասարկման հետ կապված հարցերով:
News.am