Կրեմլը Մինսկն անվանել է լավագույն տեղը Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ բանակցությունների համար
Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ հնարավոր եռակողմ բանակցությունների հարցը դեռ չի քննարկվել, սակայն Կրեմլը Մինսկը համարում է դրանք անցկացնելու լավագույն վայրը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Բելառուսի մայրաքաղաքում Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև խաղաղ բանակցություններ կազմակերպելու Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը։
«Այս հարցը ոչ մի կերպ չի բարձրացվել, չի քննարկվել։ Բայց, իհարկե, մեզ համար Մինսկը լավագույն վայրն է։ Նա մեր հիմնական դաշնակիցն է, ուստի սա լավագույն տեղն է բանակցությունների համար»,- Կրեմլի ներկայացուցչի խոսքերը մեջբերել է «Ինտերֆաքսը»։
Պեսկովը նաև նշել է, որ Կրեմլը «դրական» է վերաբերվում Վլադիմիր Զելենսկու բանակցությունների պատրաստակամությանը, ինչպես ավելի վաղ հայտնել էր Դոնալդ Թրամփը՝ ԱՄՆ Կոնգրեսին հղած իր ուղերձում։
«Հարցն այն է, թե ում հետ նստել [բանակցությունների սեղանի շուրջ]։ Առայժմ օրինական արգելք կա Ուկրաինայի նախագահի վրա՝ բանակցել ռուսական կողմի հետ։ Ուստի, ընդհանուր առմամբ, մոտեցումը դրական է, բայց նրբությունները դեռ չեն փոխվել»,- ավելացրել է Պեսկովը։
News.am