Ընդդիմադիրը մեղադրել է իշխանություններին անգործության մեջ Բաքվից հայ գերիների վերադարձի հարցում
Հայրենասեր հայերին պետք է, որ պարոն Վարդանյանը (ԼՂՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյան- խմբ.) ողջ-առողջ վերադառնա Բաքվից։ Այս մասին մարտի 6-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցներում հայտնել է ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Հայկ Մամիջանյանը։
«Մեզ բոլորիս՝ հայերիս, պետք է, որ Ռուբեն Վարդանյանը և մյուս տղաները ապահով և առողջ տուն վերադառնան։ Այդ մարդկանց տանջամահ են անում։ Եթե վարչապետի աթոռին նստածի կողմից պահանջ չպիտի լինի, ապա ումի՞ց պետք է լինի։ Այդ մարդիկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Թող վերադարձնեն, ինչպես ուզում են։ Սա ներկա իշխանության խնդիրն է»,- ասել է Մամիջանյանը։
Ընդդիմությունն, իր հերթին, ինչպես հավաստիացրել է պատգամավորը, կօգտագործի իր ունեցած բոլոր լծակներն ու մեխանիզմները։
News.am