Ալիևը Նախիջևանը անվանել է Ադրբեջանի «պատմական տարածք»
Երեկ՝ մարտի 5-ին, Իգդիր-Նախիջևան գազատարի բացման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Նախիջևանը, որը «Ադրբեջանի պատմական տարածքն է, ավելի քան մեկ դար անջատված է երկրի հիմնական մասից և չունի ցամաքային կապ, քանի որ խորհրդային վարչակազմը Արևմտյան Զանգեզուրն անջատել է Ադրբեջանից և փոխանցել Հայաստանին»։ Ադրբեջանի նախագահին մեջբերում է թուրքական Anadolu լրատվամիջոցը։
Սրանով Ալիևը հերթական անգամ տրածքային պահանջ է հնչեցրել Հայաստանի նկատմամբ:
«Ղարաբաղյան 1-ին պատերազմի ժամանակ Հայաստանը շրջափակել է Նախիջևանը։ Հայերը ցանկանում էին գրավել Նախիջևանը, ինչպես արեցին Ղարաբաղում։ Հայրս՝ Հեյդար Ալիևը, որն այն ժամանակ Նախիջևանի ղեկավարն էր, դա թույլ չտվեց։ Նախիջևանի չգրավման պատճառներից մեկը Նախիջևանի և Թուրքիայի միջև Հույսի կամուրջի կառուցումն էր։ «Թուրքիայի օգնությունը նշանակալի ներդրում է ունեցել Նախիջևանի անվտանգության գործում», - ասել է Ալիևը։
News.am