Հույների համայնքի նախագահը Փաշինյանին անվանել է մի քանի երկրների գործակալ
Հայաստանի և Արցախի հունական համայնքի նախագահ Էդուարդ Փոլադովը կոչ է արել հանրությանը չներքաշվել սահմանադրական բլեֆի մեջ։ Հիշեցնենք, որ խոսքը ՀՀ իշխանությունների նախաձեռնած Սահմանադրության նոր տեքստի պատրաստման մասին է։
«Բնակչության հիշողությունը վնասվե՞լ է, որ նորից մտնում է սահմանադրական բլեֆի մեջ։ Մենք 2015թ. դեմ էինք այս Սահմանադրությանը»,- ասել է Փոլադովը՝ վստահեցնելով, որ նպատակը Նիկոլ Փաշինյանի լիազորությունների հետագա մեծացումն է։ Փոլադովի հավաստիացմամբ՝ 2015թ. սահմանադրական փոփոխությունների նպատակը հնարավորություն ստեղծելն էր, որպեսզի նախագահի պաշտոնին բերվի ՄԻ-6-ի գործակալն Անգլիայից՝ Արմեն Սարգսյանը, որը կհաստատի Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում։
«Փաշինյանն արյուն է թափել մարտի 1-ին (2008թ.- խմբ.), ես մարտի 3-ին գիտեի, թե որտեղ է նա թաքնվում։ Ղեկավարությանը զեկուցվել է, թե որտեղ է նա։ Այս նույն ուտիճը մեկ տարի 11 ամսվա ընթացքում, հետախուզման մեջ լինելով, չորս անգամ հասցրել է Թբիլիսիում հանդիպել թուրքերի հետ, այցելել Բելգրադ, հանդիպել նորից թուրքերի հետ և այցելել ԱՄՆ։ Եկավ, հետո իր թիմի հետ անցավ ԱԴԾ կուրսերը Ռուսաստանում։ Մի քանի երկրների գործակալ»,- ասել է Փոլադովը։
Ակնարկելով, որ քառօրյա պատերազմի ժամանակ ՀՀ իշխանություններն առանձնապես հակված չէին հակահարված տալու, և Ռուսաստանը դադարեցրեց ռազմական գործողությունները, քանի որ նախապատրաստվում էր նաև երրորդ պատերազմը, Փոլադովը պահանջել է պատասխանատվության ենթարկել Հայաստանի բոլոր նախկին ղեկավարներին։
Այնուհետև նա դժգոհություն է հայտնել իշխանությունների միգրացիոն քաղաքականությունից և եզրափակել՝ վստահեցնելով, որ Նիկոլ Փաշինյանը գալիք ընտրություններում ունի ընտրազանգված հանձինս առնվազն 350 հազար աղանդավոր ընտրողների։
News.am