USAID ղեկավարությունը աշխատակիցներին կարգադրել է ոչնչացնել փաստաթղթերը
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավարությունը հրամայել է աշխատակիցներին ոչնչացնել փաստաթղթերը, առաջին հերթին՝ պաշտոնական: Այս մասին հայտնել է Politico պարբերականը՝ հղում կատարելով ծառայողական շրջաբերականին։
USAID գործադիր տնօրենի պաշտոնակատար Էրիկա Քարը կարգադրել է անընդհատ մանրացնել և այրել փաստաթղթերը, որոնք գտնվում են գործակալության Վաշինգտոնի կենտրոնակայանի արխիվում: Գաղտնի պահարանների նյութերը և անձնական թղթապանակները ենթակա են անհապաղ ոչնչացման:
Բացի արխիվների ոչնչացումից, դրանց զբաղեցրած տարածքները ևս կփոխանցվեն այլ գերատեսչությունների՝ ԱՄՆ իմիգրացիոն և մաքսային ոստիկանությանը։
Միացյալ Նահանգները նաև դադարել է ֆինանսավորել ՄԱԿ մարդու իրավունքների գծով Գլխավոր հանձնակատարի վարչության որոշ նախագծերը, այդ թվում Ուկրաինայի վերաբերյալ, ինչը հանգեցրել է մի շարք ծրագրերի փակման։
Այդ նախագծերը ֆինանսավորում էին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) և ԱՄՆ պետդեպարտամենտը։
News.am