ԵՂԻՇԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԸ ԿԱՐՈՂ ԷՐ ՊԱՀԱՆՋԵԼ ԲԱՔՈՒՆ
ՄԻԵԴ-ում միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին աշխատանքից ազատելու պահանջը կարող էր առաջադրել Ադրբեջանը, գրել է «Հրապարակ»-ը։
Թերթի տեղեկություններով, այս եզրակացությանն է հանգել Քաղաքացիական պայմանագիրը մարտի 8-ին փակ հանդիպման ժամանակ խաղաղ գործընթացի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերից հետո։
Թեև, ըստ հրապարակման, խմբակցության հետ հանդիպմանը Փաշինյանը հայտարարել է, որ Կիրակոսյանին աշխատանքից ազատել է նրա աշխատանքից դժգոհ լինելու պատճառով, սակայն վարչապետը չի մանրամասնել դժգոհության պատճառները։
Լրատվականը հիշեցրել է, որ Կիրակոսյան էր ներկայացնում Բաքվի դեմ Երևանի հայցերը Մարդու իրավունքների եվրոպական և ՄԱԿ-ի արդարադատության դատարաններում: Նա այս պաշտոնը զբաղեցնում էր 2018-ից և անձամբ դեմ էր միջազգային հայցերը հետ կանչելուն։
«Փաշինյանն արդեն հայտարարել է, որ փոխադարձության սկզբունքով դեմ չէ այդ լուծմանը: Մինչդեռ Եղիշե Կիրակոսյանն իր հարցազրույցներում էլ չի թաքցրել վերաբերմունքը, ասել է, որ իրավական վեճերը չեն կարող խանգարել խաղաղության գործընթացին»,- նշում է թերթը։
Մարտի 5-ին մամուլը գրել էր, որ Կիրակոսյանի գլխավորությամբ գրասենյակի ամբողջ անձնակազմն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Գրասենյակից հերքել էին տեղեկությունը՝ նշելով, որ «գրասենյակը բնականոն հունով շարունակում է իր գործառույթների իրականացումը»։