2025-03-13 18:26
Լրատվական գործակալություններ
Քրիստինե Վարդանյան․ Փաշինյանն ընդունել է նաև Բաքվի 2 պահանջները
Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանի հետ պայմանագրի տեքստի վերաբերյալ բանակցություններն ավարտվել են, Փաշինյանն ընդունել է նաև Բաքվի երկու պահանջները՝ միջազգային հայցերի ետ քաշման և երրորդ երկրների զորքերի չտեղակայման վերաբերյալ։ Այս մասին իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«Հայաստանում Փաշինյանից ու իր թիմից բացի, ոչ մեկն այդպես էլ չիմացավ՝ ինչ են բանակցել ու պայմանավորվել Փաշինյանն ու Ալիևը»,- նշել է նա:
News.am