2025-03-14 08:01
Լրատվական գործակալություններ
Մակրոն․ Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը
Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը:
Դրա մասին ասված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարության մեջ։
«Այժմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չի մնացել, ինչը պետք է ճանապարհ հարթի Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար», - նշել է Ֆրանսիայի նախագահը։
News.am