Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնգրի համաձայնեցումը
Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերջնական համաձայնեցումը։ Տեղեկությունը X-ի իր էջում հայտնել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Իսմայիլ Բակային։
Նա այն համարել է անհրաժեշտ և կարևոր քայլ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու ճանապարհին:
«Երկխոսության և դիվանագիտության միջոցով տարաձայնությունները կարգավորելու կողմերի ջանքերի շնորհիվ մենք շուտով ականատես կլինենք երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը և տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության»,- գրել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը։
Մարտի 13–ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով մնացած երկու կետերը: Դրանք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության՝ խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններում հայցերից փոխադարձ հրաժարմանը։
Sputnik Արմենիա