2025-03-14 11:41
Լրատվական գործակալություններ
Մեծ Բրիտանիան առաջին անգամ Ադրբեջանում պաշտպանության կցորդ է նշանակել
Մեծ Բրիտանիան առաջին անգամ Ադրբեջանում պաշտպանական կցորդ է նշանակել։ Ինչպես հաղորդում էAПA-ն, այս մասին հայտնել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը։
Նշվում է, որ հրամանատար-լեյտենանտ Գևին Թարբարդը նշանակվել է պաշտպանական կցորդի պաշտոնում։ «Մենք ուրախ ենք հայտնել կցորդի Ադրբեջան ժամանման մասին։ Այս պատմական նշաձողն արտացոլում է մեր գործընկերության աճող ուժը և կամրապնդի մեր համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտներում»,- ասված է հայտարարության մեջ։
News.am