Գյումրի և Փարաքար համայնքներում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը

Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքներում այսօր մեկնարկում է նախընտրական քարոզչությունը։ Այս մասին տեղեկացրել էր ԿԸՀ-ն:

Նախընտրական քարոզարշավը կավարտվի մարտի 28-ին։ Փարաքարում և Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան մարտի 30-ին: Գյումրիում միմյանց հետ կմրցեն 9 քաղաքական ուժ, իսկ Փարաքարում 4 ուժեր:

Նշենք, որ Գյումրի և Փարաքար համայնքներում ձևավորվելու են համապատասխանաբար Գյումրիում՝ 82, Փարաքարում՝ 16 ՏԸՀ-ներ։

News.am