2025-03-17 19:05
Լրատվական գործակալություններ
«Չենք վստահում այս իշխանություններին». բողոքի ակցիա Թումանյան փողոցում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Սրբազան պայքար» շարժման երիտասարդները «Չենք վստահում այս իշխանություններին» խորագրով բողոքի ակցիա են իրականացնում Թումանյան-Հյուսիսային պողոտա խաչմերուկում: Նրանք սիմվոլիկ հանրաքվե են կազմակերպել՝ ցույց տալու, որ դեմ են ներկայիս իշխանություններին։
«Ակցիայով իրազեկում ենք հանրությանը, որ ներկայիս իշխանությունները չեն վարում այն քաղաքականությունը, որը կցանկանայինք տեսնել։ Հայաստանի մի շարք քաղաքացիներ գտնվում են Բաքվի բանտերում և իշխանությունները չեն կատարում քայլեր, մեր հայրենակիցներին վերադարձնելու ուղղությամբ»,–լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
News.am