2025-03-19 19:32
Լրատվական գործակալություններ
«Չենք վստահում Փաշինյանի իշխանությանը». բողոքի ակցիա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այս պահին «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները «Չենք վստահում Փաշինյանի իշխանությանը» խորագրով բողոքի ակցիա են իրականացնում Աբովյան փողոց-Հյուսիսային պողոտա խաչմերուկում։
«Անհնազանդության այս գործողությամբ մենք ցույց ենք տալիս, որ այլևս չենք վստահում այս իշխանություններին։ Սիմվոլիկ ժողովրդական հանրաքվեով ցո՛ւյց տանք, որ դեմ ենք այն իշխանությանը, որը տեր չի կանգնում իր քաղաքացիներին՝ ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում, ո՛չ այլուր, չնայած որ ՀՀ Սահմանադրությամբ պարտավոր է դա անել»,-ասվում է նախաձեռնության հայտարարությունում։
News.am