Թրամփ․ ԱՄՆ-ն և Ուկրաինան շատ մոտ ապագայում կստորագրեն ռեսուրսների մասին համաձայնագիրը
ԱՄՆ-ն ու Ուկրաինան հնարավորինս շուտ համաձայնագիր կստորագրեն ուկրաինական ռեսուրսների վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը։
«Եվ այն, ինչ մենք անում ենք, մոտ ապագայում Ուկրաինայի հետ հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ համաձայնագրի ստորագրումն է»,- նշել է պետության ղեկավարը։
Նախագահն ասել է, որ գործադիր հրաման է արձակել՝ կապված Միացյալ Նահանգների կողմից կարևոր ռեսուրսների արդյունահանման հետ: «Մի քանի րոպե առաջ ես նաև հրաման եմ ստորագրել կարևոր օգտակար հանածոների և հազվագյուտ հողային մետաղների արտադրությունը կտրուկ ավելացնելու վերաբերյալ: Սա մեր երկրի համար կարևոր խնդիր է։ Ինչպես գիտեք, մենք նաև համաձայնագրեր ենք ստորագրում տարբեր երկրների հետ՝ աշխարհում հազվագյուտ հողային մետաղների, օգտակար հանածոների և շատ ավելին մշակելու համար, բայց հատկապես Ուկրաինայում»,- ընդգծել է ամերիկացի առաջնորդը։
News.am