2025-03-22 08:54
Լրատվական գործակալություններ
Համ գիշերն են կրակել, համ առավոտը. Սոթքի բնակչուհին մանրամասներ է պատմում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սոթքի բնակչուհի Հովսեփյան Ռայան հաստատում է, որ հակառակորդը կրակել է ե΄ւ գիշերը, ե΄ւ առավոտյան: Ապրելու երկիր կուսակցության համանախագահ Մեսրոպ Առաքելյանն է հրապարակել տեսանյութը ՍԱոթքից, որը այնտեղ էր գնացել կրակողների մասին լուրերը ճշտելու:
«Գիշերը դուռը բացեցի, տեսա թուրքը էնտեղ լույսը վառում է, անջատում եմ, անջատում է: Ես չեմ վախենում ասել, կրակոցը համ գիշերն են կրակել, համ առավոտը»,-ասաց կինը:
Նշենք, որ ասյօիր լուրեր տարածվեցին, որ կրակոցներ են հնչել Սոթքում, ինչին ի պատասխան ՊՆ-ն հերքում տարածեց, ավելի ուշ Պապիկյանը ԱԺ-ում խուսափեց պատասխանել հարցին:
News.am