2025-03-24 11:20
Լրատվական գործակալություններ
Վարդաշենցիների բողոքի ակցիան քաղաքապետարանի մոտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վարդաշենի հանրակացարանի՝ 68ա շենքի բնակիչներն այսօր՝ մարտի 24-ին, կրկին բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց: Նրանք նշում են, որ դեռ քարոզարշավի ժամանակ Տիգրան Ավինյանն իրենց խոստացել էր ընտրվելու դեպքում իրենց հարցը լուծել, այդ վթարային շենքից իրենց դուրս բերել և բնակարաններով ապահովել:
Քաղաքապետի խոստացած ժամկետը լրացել է, խնդրին լուծում չի տրվել, իսկ շենքն ամեն պահի փլուզման վտանգի տակ է:
Նրանք նախորդ անգամ հայտարարել էին, որ եթե իրենց խնդիրը չլուծվի, իրենք վրաններ են խփելու քաղաքապետարանի և կառավարության դիմաց:
News.am