2025-03-25 17:10
Լրատվական գործակալություններ
Արցախի ՄԻՊ․ 150 հազար մարդու խախտված իրավունքների վրա խաղաղություն կառուցելն անիրագործելի է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
150 հազար մարդու խախտված իրավունքների վրա խաղաղություն կառուցելն անարդյունավետ է, անարդար և անիրագործելի, անիրատեսության շղարշի ներքո սեփական իրավունքներից հրաժարվելն անընդունելի է: Այս մասին ԱրցախTV-ի տեսանյութում ասում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նա տեղեկացնում է մարտի 29-ին՝ ժամը 15:00-ին Երևանի Ազատության հրապարակում ՝ ի պաշտպանություն արցախցիների իրավունքների կայանալիք հանրահավաքի մասին՝ ընդգծելով. «Պետք է միասնաբար կանգնենք, վերահաստատենք հայրենիք վերադառնալու մեր ցանկությունը, պահանջենք Հայաստանից ու միջազգային հանրությունից պատշաճ քայլեր ձեռնարկել մեր խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ»։
News.am