2025-03-25 18:21
Լրատվական գործակալություններ
Սյունիքի սահմանամերձ գյուղերում արդեն հինգ օր է՝ կրակոցներ են լսվում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սյունիքի մարզի Խնածախ ու Խոզնավար գյուղերում վերջին հինգ օրերին պարբերաբար կրակոցների ձայներ են լսվում։
NEWS.am–ի տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն սկսել է կրակել մարտի 21–ից, առաջին օրերին՝ ավելի ինտենսիվ՝ ժամը մեկ պարբերականությամբ, իսկ վերջին օրերին կրակում են մի քանի ժամը մեկ, ամեն անգամ մոտ հիսուն կրակոց է լսվում։
Ադրբեջանցիները սկսում են կրակել գիշերը՝ երեկոյան ժամը տասից մինչև վաղ առավոտ։
Պաշտպանության նախարարությունը ադրբեջանցիների կողմից հրադադարի խախտման վերաբերյալ որևէ հաղորդագրություն վերջին օրերին չի տարածել, մեկնաբանություն ստանալ նախարարությունից NEWS.am–ին չհաջողվեց։