Պուտինը Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին պարգևատրել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին պարգևատրել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով, ըստ РИА Новости-ի՝ համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում։

«ՌԴ Նախագահին առընթեր կրոնական միավորումների հետ փոխգործակցության խորհրդի գործունեության ապահովման գործում ունեցած մեծ ավանդի համար Ալեքսանդր Նևսկու շքանշանով պարգևատրել Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի կենտրոնացված կրոնական կազմակերպության ղեկավար Եզրաս արքեպիսկոպոսին»,-ասված է փաստաթղթում։

News.am