Ֆրանսիական ARTE հեռուստաալիքը հայերից ներողություն է խնդրել սխալ քարտեզի համար

Ֆրանսիական ARTE հեռուստաալիքը ներողություն է խնդրել ցուցադրած սխալ քարտեզի համար, սոցցանցում գրել է ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչ, լրագրող Գրիգոր Ամիրզանյանը։

«28 րոպե» շոուի հաղորդավար Էլիզաբեթ Քուինն ասել է, որ հաղորդաշարի անձնակազմը ցանկանում է ներողություն խնդրել հատկապես հայ ընկերներից սխալ քարտեզի համար, որը երեկ ցուցադրել են Թուրքիայի վերաբերյալ բանավեճի ժամանակ:

Ինչպես երեկ հայտնել էինք, ֆրանսիական ARTE հեռուստաալիքի եթերում ցուցադրվել է քարտեզ, որտեղ Հայաստանն անհետացել է հօգուտ Ադրբեջանի։

«28 րոպե» հաղորդաշարը ցանկանում է ներողություն խնդրել։ Մենք ներողություն ենք խնդրում մեր հայ ընկերներից սխալ քարտեզի համար, որը երեկ ցուցադրել ենք Թուրքիայի վերաբերյալ բանավեճի ժամանակ: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ձեր ներողամտության համար, սա ափսոսանքի արժանի սխալ է, որը բոլորովին ակամա է ստացվել»,–ասել է Էլիզաբեթ Քուինը։

Նա նշել է, որ քննարկման ընթացքում ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը չեն հիշատակվել։

Sputnik Արմենիա