2025-03-26 11:08
Լրատվական գործակալություններ
Պետդեպարտամենտը ներկայացրել է Փաշինյանի և Ռուբիոյի զրուցի մանրամասները
ԱՄՆ պետդեպարտամենտը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հեռախոսազրույցից։
Հայտարարությունում, որը հրապարակել է պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Թեմի Բրյուսը, նշվել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են ընդհանուր շահերը որպես ռազմավարական գործընկերներ։ «Պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը և ընդգծել ամուր խաղաղության կարևորորությունը տարածաշրջանային հակամարտությունների ցիկլը դադարեցնելու և Հարավային Կովկասում անվտանգության և բարգավաճման ապահովման համար»,- նշվել է հայտարարությունում։
News.am