ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը կհեռանա

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հեռանալուն մնացել են հաշված շաբաթներ են մնացել։ Այս մասին գրում է «Իրավունքը»՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Թերթի տեղեկություններով՝ մոտ 10-15 օր առաջ դեսպան Քվինին պաշտոնից ազատելու որոշում է կայացվել, և նա մեկ ամսից կհեռանա Երևանից։

«Իրավունքի» տեղեկություններով՝ Քվինին փոխարինելու է չեզոք դիրքորոշումով դիվանագետ։

Հիշեցնենք` դեսպան Քվինը Երևան է ժամանել 2023թփետրվարի 16-ին։ Նա Միացյալ Նահանգների 10-րդ դեսպանն է Հայաստանում։ Մինչ Հայաստան ժամանելը դեսպան Քվինը (2020-2022թթ.) եղել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Ուկրաինայում։

Sputnik Արմենիա