ՊՊԾ աշխատակիցները քաշքշոցով խլեցին ակցիա իրականացնող լրագրողների ձեռքի պաստառը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ազգային ժողովում քիչ աձած ՊՊԾ աշխատակիցները քաշքշելով ակցիա իրականացնող լրագրողներից խլեցին նրանց ձեռքին եղած պաստառը:

 

«Մի արեք, խոսքի ազատություն է Հայաստանում, սա մեր գործի մեջ է մտնում, մեզ չեն թողնում նորմալ աշխատել; Դուք շատ վատ վարք եք դրսևորում»,- հայտարարեց լրագրողներից Հռիփսիմե Ջեբեջյանը:

Նրանք նաև նշեցին, որ իրենք լուռ բարձրաձայնում են, որպեսզի վարչապետը տեսնի, թե ինչ դրսևորումներ են կիրառվում լրագրողների հանդեպ: Մի րոպե թողեք վարչապետը տեսնի: Այսօր մեր իրավունքն է խոչընդոտվում, վաղը ձեր է խոչընդոտվելու»:

Ի վերջո, ՊՊԾ աշխատակիցները վերցրեցին պաստառը՝ խոստանալով, որ այն վերջում իրենց կվերադարձնեն: «ԱԺ-ում հվատարմագրված լրագրողն իրավունք չունի ԱԺ վարչական շենքում ակցիա իրականացնելու»,-ասաց աշխտակիցներից մեկը:

Իսկ պաստառի վրա գրված էր. «Անդրանիկ Քոչարյան, շուրթերդ մաքրիր»:

News.am