ԱԺ օթյակները հենց լրագրողների համար են, և նրանց այդտեղից հեռացնելն անօրինական էր

Ազգային ժողովում լրագրողների ակցիան միանգամայն օրինական էր և ուղղված էր սեփական իրավունքների պաշտպանությանը, իսկ ԱԺ անվտանգությունն ապահովող ծառայության աշխատակիցների գործողությունները` լրագրողների իրավունքների բացահայտ ոտնահարում:

Ազգային ժողովի օթյակներն ի սկզբանե կառուցվել են հենց լրագրողների համար, և նրանց այդտեղից հեռացնելը ոչ միայն անօրինական էր, այլ նաև նրանց մասնագիտական աշխատանքի արգելափակում` հանուն ՔՊ քաղաքական շահերի:

ՔՊ-ն «անվտանգության» քողի տակ օգտագործում է անվտանգության աշխատակիցներին՝ իր շահերի պաշտպանության համար:

Իմ լիարժեք աջակցությունն եմ հայտնում ակցիան կազմակերպած լրագրողներին:

Արման Թաթոյան, ՀՀ նախկին ՄԻՊ

Verelq.am