Խնածախում գիշերվա կրակոցների հետևանքով տանիքներ են վնասվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գիշերը երկու անգամ կրակոցներ են եղել Խնածախում: NEWS.am-ի թղթակից Գայանե Ալեքսանյանը եղել է Խնածախում, որտեղ ֆիքսել է կրակոցները: Դրանք լսելի են եղել 10:22-ին և 12:15-ին: Գիշերվա ընթացքում այլ կրակոցներ չեն հնչել:

 

Առավոտյան պարզվել է, որ երկու տան տանիք է վնասվել գիշերվա կրակոցներից: Տան անդամները գիշերը լսել են աղմուկը, իսկ առավոտյան ստուգել և տեսել են, որ տանիքը ծակվել է:   

Խնածախի բնակիչները գրեթե ամբողջ գիշեր արթուն են անցկացնում, վախենալով որևէ վատ զարգացումից։