Փաստաբան․ Ձերբակալել են Գյումրու համայնքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի որդուն և հորը

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, «Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրու համայնքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հայրը և որդին ձերբակալվել են։

Նշենք, որ Մարտուն Գրիգորյանի որդու և հոր ձերբակալությունները կապված են «շեբենի գործի» հետ։

«Այս պահին ձերբակալեցին Գյումրու ավագանու անդամի թեկնածու Կարեն Գրիգորյանին (նա Մարտուն Գրիգորյանը որդին է, – խմբ.)»,– գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։

Ձերբակալվել է նաև Մարտուն Գրիգորյանի հայրը` 66-ամյա Կամո Գրիգորյանը։

Այսօր առավոտյան լրատվամիջոցները գրեցին, որ իրավապահները խուզարկություններ են իրականացվում Գրիգորյանը տանը։ Նա մանրամասնել է, որ մարտի սկզբին` որպես պատգամավոր, փողոցներ է «շիբինապատել», ինչը փորձում են ներկայացնել որպես ընտրակաշառք։

Հիշեցնենք, որ Հայաստանի մեծությամբ 2–րդ քաղաքում ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան մարտի 30–ին:

Sputnik Արմենիա