2025-03-27 16:26
Լրատվական գործակալություններ
Զախարովա․ Ուժեր կան, որոնք դժգոհ են Ռուսաստանի և Հայաստանի բարեկամական հարաբերություններից
Ռուսաստանը և Հայաստանը պատմականորեն պահպանել են ամուր և բարեկամական հարաբերություններ։Իրադարձությունների այլ զարգացում պարզապես չէր կարող լինել։ Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք հարևան երկրներ ենք, ունենք խոր հումանիտար կապեր, որոնք բնական են, դա պայմանավորված է աշխարհագրությամբ, պատմությամբ և մեր ժողովուրդների բուն ճակատագրով»,- ընդգծել է Զախարովան։
Նա նաև նշել է, որ կան ուժեր, որոնք դժգոհ են Ռուսաստանի և Հայաստանի բարեկամական հարաբերություններից։ «Մեր դիրքորոշումը հստակ ձևակերպված է թե՛ երկրի նախագահի կողմից, թե՛ դոկտրինալ փաստաթղթերով, մենք կենտրոնացած ենք Հայաստանի և նրա ժողովրդի հետ հարաբերությունների համակողմանի զարգացման վրա»։
News.am