Մեր հասարակությունը ապաքինման կարիք ունի. «Հայոց տուն» նախաձեռնության անդամ
Մեր հասարակությունը հիվանդ է և ապաքինման կարիք ունի։ Այս մասին մարտի 27-ին «Հայոց տուն» նախաձեռնության մեկնարկի ժամանակ հայտնել է բժշկական գիտությունների դոկտոր, նախաձեռնության անդամ Արմեն Չարչյանը։
Նրա խոսքով՝ դա հնարավոր է, եթե սփյուռքի և հայ հասարակության շահերը համընկնեն։ Նա ավելացրել է, որ եթե հնարավոր լինի գտնել ընդհանուր արժեքային համակարգեր, ապա հնարավոր կլինի համախմբել թե՛ ընդդիմությանը, թե՛ իշխանություններին ավելի բարձր հարթակում, քան քաղաքականը։ «Սա կլինի մեր լավագույն ձեռքբերումը»,- նշել է Չարչյանը։
Առկա մարտահրավերները հաղթահարելու համար, նրա կարծիքով, անհրաժեշտ է ազգային վերնախավ, որը կարող է առաջարկել բոլորի համար ընդունելի լուծումներ, որոնց շնորհիվ հնարավոր կլիներ ազդակ հաղորդել պետության զարգացմանը։ «Մեզ պետք է պատասխանատու վերնախավ, բարձր պրոֆեսիոնալիզմով և հայրենասեր, հասարակության մեջ հեղինակություն վայելող, որը կարող է առաջնորդել երկրի ղեկավարությանը ազգային գաղափարներին և արժեքներին համահունչ զարգացման ուղղությամբ»,- եզրափակել է Արմեն Չարչյանը։
News.am