2025-03-27 17:32
Լրատվական գործակալություններ
Վարդենիսի համայնքապետարանի 3 աշխատակից կալանավորվել է կաշառքի գործով
Վարդենիսի համայնքապետարանում խուզարկություններ են տեղի ունեցել Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ համայնքապետարանի 3 աշխատակից կալանավորվել է` կաշառք տալու ու ստանալու գործի շրջանակներում։
Տեղեկությունը հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեում՝ ընդգծելով, որ վարույթն առնչվում է կաշառք տալու-ստանալու ենթադրյալ հանցագործությունների դեպքերին։