2025-03-31 19:03
Լրատվական գործակալություններ
Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2 հազարը
Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2 հազարը, մոտ 3,9 հազար մարդ է տուժել: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին։
Ավելի վաղ հաղորդվել էր 1,7 հազար զոհի, 3,4 հազար տուժածի և 300 անհետ կորածի մասին:
Հիշեցնենք` մարտի 28-ին Մյանմայում 7,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Ցնցումները զգացվել են հարևան հինգ երկրներում, այդ թվում՝ Թաիլանդում:
Մյանմայում մեկշաբաթյա համազգային սուգ Է հայտարարվել երկրաշարժի հետևանքների կապակցությամբ:
Sputnik Արմենիա